^2BA011E00B012FE594E2483D5DA63609CE2E2A2F7EF5952EC4^pimgpsh_fullsize_distr1in.am-ը գրում է.

Երեկ առավոտյան փլուզվել է Գյումրիի  Կինո «Հայաստան»-ը: Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև երկրաշարժը կինոթատրոնը քաղաքի ամենահայտնի թատրոններից էր և գտնվում է ուսանողական թաղամասում: Երկրաշարժից հետո թեև կինոթատրոնը մասամբ պահպանվեց, բայց էժան գներով մասնավորեցվեց, փոխարենը այն  նորոգելու որևէ աշխատանք չէր իրականացվում:

Վահան Թումասյանը նշեց, որ լավ է, որ մարդկանց վնաս չի եղել փլուզման հետևանքով, բայց  իրականում շենքը քանդվելու ենթակա էր, չուներ ճարտարապետական արժեք, թեև սեփականատերը չէր ուզում վաճառել:

«Արդարությունը երևի այն է, որ այն ինքնափլուզվեց, կիսափլատակներից քաղաքը պետք է ազատվի, «Շիրակ» հյուրանոցն է դիմացը, հաջորդը  այդ հյուրանոցն է, լավ կլինի փլուզվի, բայց դարձյալ ոչ մարդկանց  վնաս հասցնելով»,-ասաց նա:

Նա նշեց, որ  շենքը 80-ականների կառույց է, գտնվում է տեքստիլ գործարանի կողքը, մեծ դահլիճ ուներ, երկրաշարժի ժամանակ, սակայն, խարխլվեց: Տարածքը թեև  կառուցապատվեց, սեփականաշնորհվեց,  բայց այդ շինությանը սեփականատերը մոտ չեկավ և ոչ էլ օտարեց այն:

11159520_10206487249649406_1449866305481103306_n10404340_10206487248529378_4225658725244345834_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել