Առաջարկում եմ ապրիլի 25-ից սկսած անմոռուկները մոռանալ: Որևէ այլ նորմալ երկրում դժվար է պատկերացնել որ խորհրդանիշը դարձնեն դիզայնի տարր, զարդ, վզկապի և տորթի ձևավորում և այլն: Ապականվում է ամեն ինչ՝ անգամ ի սկզբանե ապականված և մի խումբ հեռուստառաբիսների կողմից ստեղծված, հայերի և հայության, հատկապես աղետի հետ որևէ աղերս չունեցող, բրիտանացիներից անհաջող կերպով գողացված անհեթեթ խորհրդանշանը:

Եվ առաջարկում եմ հաջորդ տարի SOAD-ի համերգն անել հենց ապրիլի 24-ին: Այդպես ողջ աշխարհը կիմանա, որ դա մեզ համար ոչ միայն ողբերգության, այլև որպես փյունիկի պես հառնող ժողովրդի քեֆ-ուրախության օր է, որն ազգային վիշտը մոռանալու համար կարելի է միանգամից վերածել ռոք-փառատոնի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել