Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում տղաներս այնքան լսեցին ցեղասպանություն, Թուրքիա, 1.500.000 մարդ, վրեժ, պահանջատիրություն, հատուցում և այլն, և այլն, որ այս օրերի ընթացքում ինձ պարզապես հարցախեղդ են արել. 
-Պա՛պ, բա ե՞րբ են մեր զորքերը հարձակվելու Թուրքիայի վրա, որ կոտորենք նրանց և ետ բերենք մեր հողերը, Մասիս սարն ու դառնանք Ծովից ծով Հայաստան…
Չգիտես` ինչ ասես. լա՞ս, թե՞ խնդաս, ասե՞ս, թե՞ չասես… Ո՞նց բացատրես ութ տարեկան երեխային, որ… որ դեռևս իրական հայրենիքում ապրելու, արարելու, զարգացնելու հարց կա, որ իրական հայրենիքի մեծ խնդիրներն արդեն մնացել են իրենց սերնդի շալակի վրա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել