Hetq.am-ը գրում է.

Նվիրում եմ ցեղասպանությունը վերապրած տատիկիս` Ռոզա Խոնդկարյանի հիշատակին

Արամայիս Միրզոյան 

Լավագույնը, ինչ կարող էի անել տատիկիս համար, նրա մահից հետո այս մասին գրելն էր: 

Ապրել եմ շատ քիչ, որպեսզի կարողանամ գնահատել տատիկիս ապրած կյանքը։ Պատկերացնելու համար տատիկիս ապրած հարյուր տարին, պետք է ես էլ ապրեմ հարյուր տարի։ Հարյուր տարի, որ իր մեջ պարունակում էր և՛ ցավ, և՛ ուրախություն, և՛ ծնունդ, և՛ մահ, և՛ տառապանք, և՛ բերկրանք։ Այդ հարյուր տարին կարծես հարյուր էջանոց գիրք լինի, որ թերթել են շատ քչերը, իսկ կարդացողներ համարյա թե չեն եղել։ Բայց ես տատիկիս հետ էի մանկուց և կարողացել եմ թերթել և նույնիսկ կարդալ այդ գիրքը։ Գուցե ամբողջովին չեմ ընկալել, բայց միշտ մեծ հետաքրքրություն եմ ունեցել այդ գրքի հանդեպ։

Երբ դեռ փոքր էի, ինձ բախտ է վիճակվել շատ պատմություններ լսել տատիկիցս։ Նա հիմնականում պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Այդ պատմությունների միջոցով մենք կարծես նստում էինք ժամանակի մեքենան և գնում դեպի անցյալ։

Տատիկս ամուսնացել էր վաղ հասակում, ուներ երեք երեխա՝ մեկ աղջիկ և երկու տղա։ Նրա ամուսինը ՝ պապիկս, զինվորական բժիշկ էր։ Ես չեմ տեսել պապիկիս, բայց բոլորից լսել եմ, որ նա շատ ազնվական մարդ էր։ Մասնակցել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմին, ստացել էր վնասվածք, բայց չնայած դրան մինչև խոր ծերություն աշխատում էր իր տանը՝ իր իսկ ստեղծած ատամնաբուժարանում։ Դիլիջան քաղաքում բոլոր հիվանդները նրան վերաբերվում էին հարգանքով և շատ էին սիրում։ Տատիկս պատմում էր, որ պապիկս այնքան լավ էր վերաբերվում հիվանդներին, որ նրանք չէին կաշկանդվում և գալիս էին նրա մոտ ցանկացած ժամանակ: Նա առողջական խնդիրներ ուներ իր կյանքի վերջին տարիներին,  բողոքում էր սրտից։ Ընդհանրապես մեր ցեղում մահերի մեծ մասը եղել են սրտային հիվանդություններից։  Տատիկս միշտ ասում էր. «Բալիկս, Միրզոյանները սրտից թույլ են, պինդ պահիր քեզ, զգույշ եղիր»։

Տատիկս շատ էր սիրում պատմել պատմություններ իր կյանքից։ Բայց կար մի շատ տխուր պատմություն իր մանկությունից, որ նա չէր սիրում պատմել։ Այդ պատմությունը նրան պատմել էր նրա մայրը` Լուսաբերը։ Նրան բոլորը ազգականները ասում էին Լուսաբեր զալո։

Լուսանկարը`Նազիկ Արմենակյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել