Համացանցից օգտված յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ տեսած կլինի այս փոքրիկի զվարճալի դեմքը` մեմերի և այլ զվարճալի նկարների վրա։ Նկարում Սեմմի Գրիներն է։ Լուսանկարը 2007 թ.–ին հրապարակել էր նրա մայրը, երբ փոքրիկը ցանկանում էր բռով ավազ ուտել։ Բայց նկարը համացանցում հայտնի մեմ դարձավ` խորհրդանշելով հաղթանակ կամ հանկարծակի հաջողություն և ստացավ «Հաջողակ երեխան» անվանումը։

Այժմ փոքրիկը 8 տարեկան է, և նա օգնում է հորը, ում երիկամները դադարել էին աշխատել, գտնել դոնոր և անհրաժեշտ գումար հավաքել վիրահատության համար։
 

2006 թ.–ին փոքրիկի հոր` Ջասթին Գրիների մոտ երիկամների հիվանդություն ախտորոշեցին, իսկ 3 տարի անց դրանք դադարեցին գործել։ Դրանից հետո տղամարդը ստիպված էր անընդհատ օրգանիզմի մաքրման բարդ ընթացակարգ անցնել։

Դրամահավաքի միտքը առաջին անգամ ծագեց Սեմմիի մոր` Լեյնիի մոտ։ Սկզբում նա չէր ցանկանում օգտագործել որդու փոքռը, բայց ավելի ուշ հասկացավ, որ Սեմմին կարող է օգնել հորը դոնոր և վիրահատության ծախսերի համար անհրաժեշտ գումար գտնելու հարցում։

–Ես մտածեցի, որ մենք ավելի շուտ կարող ենք օգնել Ջասթինին, եթե մարդիկ իմանան, որ դա հայտնի փոքրիկի հայրն է,– պատմում է Լեյնին։

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել