Ելիսեյան պալատը հաստատել է, որ Երևանում ՌԴ նախագահ Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Օլանդը կհանդիպեն ու նույնիսկ կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ Փաստացի, թերևս կարելի է ասել, որ չնայած այդ հանդիպումն արդի ողբերգության հետ է կապված (Ուկրաինական Ճգնաժամ), բայց թե Ֆրանսիան և թե Ռուսաստանը, իրենց ղեկավարների մակարդակով այցելելով Երևան և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, տեր կանգնեցին իրենց վաղեմի դաշնակցային պարտավորություններին, ինչ չարեց Մեծ Բրիտանիան` իր ներկայացուցչին ուղարկելով Ստամբուլ: Եվ նույնիսկ Գերմանիան, որը կարող էր որպես այն ժամանակվա Թուրքիայի դաշնակից իր մասնակցությունն ունենալ, դա չի անի, քանի որ նրա համար կարևորը համամարդկային արժեքներն են։ Այսպիսիով` երևում է, թե ով է մեր իրական բարեկամը, իսկ ով միայն «նավ է ճոճում»....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել