Գինին համարվում է աշխարհի ամենահայտնի խմիչքներից մեկը։ Մարդիկ գինեգործությամբ դեռևս վաղ ժամանակներից են զբաղվում։ Գինու մասին խոսում են Աստվածաշնչում, հունական և հռոմեական առասպելաբանության մեջ, որտեղ նաև ներկայացնում են գինու Աստվածներին (օրինակ՝ Դիոնիս)։ Պետք է նշել, որ գրեթե ամեն ազգ ունի գինու մասին իր լեգենդները։ Այս ալկոհոլային խմիչքն ուսումնասիրող գիտություն կա՝ գինեգործություն։

Ձեզ ենք ներկայացնում 15 հետաքրքիր փաստ գինու մասին։

Հին ժամանակներում գինին սկզբում տանտերն էր ըմպում, որպեսզի հյուրերը համոզվեն, որ խմիչքը թունավոր չէ։ Եվ այստեղից էլ առաջացել է «Խմել առողջության համար» արտահայտությունը։

36 наинтереснейших фактов о вине

Գինու համտեսումն իրականում բույրի գնահատումն է։ Կանայք ավելի լավ հոտառություն ունեն, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով փորձարկման համար ավելի հաճախ կանանց են վերցնում։

36 наинтереснейших фактов о вине

Ոչ բոլոր գինիների համն է ժամանակի ընթացքում լավանում։ Գինիների մեծամասնությունը նախատեսված է միանգամից օգտագործելու համար, և միայն սակավաթիվ գինիների համն է տասնամյակների ընթացքում լավանում։

36 наинтереснейших фактов о вине

Կարմիր գինին կարմիր գույն ունի, քանի որ խմորման ընթացքում այն խաղողի կեղևի գույնն է ստանում։ Սպիտակ գինին խմորման գործընթացի միջով չի անցնում։

36 наинтереснейших фактов о вине

Հին Հռոմում կանանց արգելում էին գինի օգտագործել։ Եթե կինն այդ օրենքը խախտում էր, ամուսինը նրան սպանելու իրավունք ուներ։ Մ.թ.ա. 194թ. մահապատժի փոխարեն սկսեցին ամուսնալուծվել։

36 наинтереснейших фактов о вине

Գինին օրգանիզմի վրա ոչ միայն լավ ազդեցություն է թողնում, այլև կարող է ստամոքս-աղիքային, կրծքի քաղցկեղի պատճառ դառնալ։

36 наинтереснейших фактов о вине

Գինու համտեսման ընթացքում հարկավոր է խմիչքը մի փոքր բերանի մեջ պահել։ Որակով գինու համն ավելի երկար կմնա, իսկ ցածր որակով գինու դեպքում՝ չի մնա։

36 наинтереснейших фактов о вине

Թանկ, ավելի ծանր սննդի հետ թունդ գինի են օգտագործում, թեթև սննդի հետ թեթև գինի են օգտագործում։ Բացի այդ, կարմիր գինին կարմիր մսի հետ են մատուցում, սպիտակ գինին՝ սպիտակ մսի հետ, իսկ քաղցր գինին՝ աղանդերի հետ։

36 наинтереснейших фактов о вине

Շատերը կարծում են, որ շամպայնը ստեղծվել է Պիեռ Պերինիոն անունով վանականի կողմից, սակայն դա այդպես չէ։ Եվ չնայած նա չէ փրփրուն գինու հայտնաբերողը, սակայն նա էլ ավելի է կատարելագործել այն։

36 наинтереснейших фактов о вине

Համաձայն Եվրամիության՝ փրփրուն գինին, որն արտադրվում է Ֆրանսիայի Շամպայն նահանգի սահմաններից դուրս, չի կարող «շամպայն» կոչվել։

36 наинтереснейших фактов о вине

Մի գավաթ չոր կամ կարմիր գինին պարունակում է մոտ 110 կալորիա։ Որքան քաղցր է գինին, այնքան կալորիաներն ավելի շատ են։

36 наинтереснейших фактов о вине

Հին աշխարհում գինին տարբեր ազգերի մարդկանց միջև հարաբերություններ էր հաստատում և փոխանակման ապրանք էր հանդիսանում։ Օրինակ՝ հույները խմիչքը փոխանակում էին թանկարժեք մետաղների հետ, իսկ հռոմեացիները՝ ստրուկների հետ։

36 наинтереснейших фактов о вине

Գինու գավաթը բռնելու ճիշտ և սխալ տարբերակներ կան։ Պետք է գավաթի ոտքը բռնել, այլ ոչ թե հենց գավաթը, քանի որ այն կտաքացնի Ձեր ձեռքի ափը։

36 наинтереснейших фактов о вине

Խոհանոցը գինին պահելու համար վատագույն վայրն է։ Որպես կանոն, խոհանոցում բավականին շոգ է։ Սառնարանը ևս գինին պահելու համար լավ վայր չէ. այն չափազանց սառն է։

36 наинтереснейших фактов о вине

Որպես կանոն, ժամանակի ընթացքում կարմիր գինին կորցնում է իր գույնը, այն ստանում է կաս-կարմիր երանգ։ Սպիտակ գինին դառնում է ոսկեգույն երանգով շագանակագույն։  

36 наинтереснейших фактов о вине

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել