Սփյուռքի նախարարության կարիքն ի սկզբանե չկար, բայց Հրանուշին պաշտոն էր պետք տալ, ու դա մոգոնվեց: «100 բարձ ապրելու համար» ու այլ տիպի ծիծաղաշարժ ծրագրերով այս նախարարությունը կատարելապես վարկաբեկել է պետական կառավարում ասվածը: Հույս ունեմ, որ 100-ամյա տարելիցի միջոցառումներից հետո իշխանությունը ևս մեկ անգամ կանդրադառնա այս նախարարության գոյության նպատակահարմարությանն ու այն կլուծարի: Այս նախարարությունը ոչ թե նպաստում է սփյուռքի հայապահպանությանն, այլ օժանդակում է սփյուռքի մեծացմանը: Թող Հրանուշի համար մի ուրիշ պաշտոն մտածեն՝ ավելի անշառ ու անաղմուկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել