Վլադիմիր Պուտինն այսօր իր արժեհամակարգը բացահայտող հայտարարություն է արել, երբ ասել է, թե չի կարելի համեմատել նացիզմն ու ստալինականությունը: Ըստ ամենայնի, նացիզմը Ռուսաստանի նախագահի համար մերժելի է, իսկ ստալինականությունը՝ հերոսության պես մի բան: Իրականում նման կերպ կարող է մտածել ավտոիտար մտածողություն ունեցող մեկը:
Նացիզմի ու ստալինականության տարբերությունն, ըստ էության, չնչին է: Երկուսն էլ մարդակուլ, տոտալիտար համակարգեր էին՝ համաշխարհային տիրապետության ձգտող: Առաջինը մարդկանց հոշոտում էր էթնիկ, ռասսայական մոտիվներով, երկրորդը՝ մարդու սոցիալական ծագումը հաշվի առնելով:
Հիմա ստացվում է, որ մարդկաց խոշտանգումները Պուտինն ընդունում է, բայց ասում է՝ դա պետք է անել սովետական, ստալինյան մեթոդներով ու մոտիվացիայով: Հետո զարմանում է, որ Արևմուտքում իրեն համեմատում են Ստալինի հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել