Հայաստանում հասարակությունն աղքատանում է, սակայն ինչքան էլ տարօրինակ է՝ չկա ազդեցիկ մի կուսակցություն, որը հանդես գա աշխատավորների պաշտպանության դիրքերից:
Խորհրդարանում ներկայացված ձախակողմյան միակ կուսակցությունը ՀՅԴ-ն է, որը, սակայն, կենտրոնացել է հայկական հարցի վրա՝ լրիվ անտեսելով իր սոցիալիստական կոչումը:
ՍԴՀԿ-ն վերջերս է հաղթահարել ներկուսակցական խժդժություններն, ու հուսանք, որ նրա քաղաքական հայտին ականատես կլինենք խորհրդարանական առաջիկա ընտրություններում:
Կոմկուսի մասին չեմ խոսում, որովհետև այն վաղուց վերածվել է թոշակառուների ու վետերանների ակումբի, թանգարանային մի նմուշի, որը մեզ հրամցվում է մայիսի 1-ին կամ նոյեմբերի 7-ին:
Արհմիութենական շարժումը Հայաստանում այդպես էլ չկայացավ: Այն կապ չունի հասարակության, աշխատավորների հետ ու նման է բյուրոկրատական մի մարմնի, որը, հավանաբար, զբաղված է առողջարանային կամ վարձակալական բիզնեսով:
Սրանով հանդերձ, մայիսի 1-ին երեք երթի ենք ականատես լինելու, ու հուսանք, որ դրանք ոչ թե դեժավյու հիշեցնող պառադներ կլինեն, այլ միջոցառումներ, որոնց ընթացքում կձևակերպվեն քաղաքական, սոցիալական պահանջներ:
Չեմ հավատում, բայց սպասում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել