ԴերսիմԹուրքիայի Թունջելի նահանգի (Դերսիմ) Մազգիրթ (Մազկերտ) շրջանում արգելվել է 1937-38 թվականների Դերսիմի կոտորածներին նվիրված հուշարձանի բացումը:

Հուշարձանն արդեն գրեթե պատրաստ է, սակայն նահանգապետարանում որոշել են արգելել հետագա աշխատանքներն ու նրա բացումը:

Թուրք իշխանություններն իրենց այս որոշումը արդարացնում են նրանով, որ այդ տարածքը պետական սեփականություն է, և այդտեղ արգելված է որևէ շինության կառուցումը: Մազկերտի քաղաքապետ Թեքին Թուրքիլն իր հերթին հայտարարել է, որ փորձելու է անել հնարավորը` հուշարձանը նոյեմբերի 17-ին բացելու համար:

Նշեմ, որ 1937-38 թվականներին Թուրքիան Դերսիմում տեղի բնակչության դեմ ցեղասպանություն էր իրականացրել` կոտորելով, ըստ տարբեր աղբյուրների, 30-60 հազար մարդու: Կոտորվեցին ոչ միայն Դերսիմում բնակվող քրդերն ու ալևիները, այլ նաև թուրքերի հերթական ջարդին զոհ գնացին Հայոց ցեղասպանության տարիներին այս վայրերում ապաստան գտած, ինչպես նաև դարեր ի վեր այստեղ ապրող հայերը:

Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել