Քանի որ մեր Քարդաշյան-Ուեսթ ընտանիքն արդեն գնում է, ուզում եմ ասել, որ այս մի քանի օրերի ընթացքում Հայաստանում ապրող ամբողջ հայ ժողովուրդը կարծես green card շահած լիներ: Մենք բոլորս այս մի քանի օրերի ընթացքում և՛ Հայաստանում էինք, և՛ ԱՄՆ-ում միաժամանակ: Հայկական իրականության մեջ մի նոր շունչ մտավ, որը, վստահ եմ, դեռ երկար կպահպանվի: Մարդիկ այս այցից հետո արդեն նախկինը չեն լինի, և սա, իսկապես, չափազանցություն չէ: Ինձ համար Քարդաշյանների հաջողության ֆենոմենը կարծես թե լուծում ստացավ: Նրանք անչափ գեղեցիկ ու հմայիչ են, նրանք հստակ գիտեն իրենց ամեն մի քայլը, ամեն ինչ վերահսկում են, գրագետ են մոտենում իրենց ամեն մի քայլին, և նրանց մեջ հայկական գեն կա, որը, հույս ունեմ, այս այցից հետո ավելի կզարթնի նրանց մեջ: Շնորհակալություն Ձեզ, Քարդաշյաններ ու մեր փեսա: Կհանդիպենք արդեն ԱՄՆ-ում։ Իսկ հաջորդ այցը պլանավորած է արդեն աշնանը: Հայաստանի դռները բաց են ձեզ համար արդեն տանտիրոջ իրավունքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել