Այսօր տեղի է ունեցել ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Մանչեսթերյան դերբիում հանդիպել են «Յունայթեդն» ու «Սիթին»: «Յունայթեդն» առաջինն է գնդակ բաց թողել, սակայն հետո խփել է չորսը, ու անցյալ տարվա չեմպիոններին խաղի միայն վերջին րոպեներին է հաջողվել խուսափել խոշոր հաշվով պարտությունից: Չնայած սրան՝ շատերը չեմպիոնության հարցը կանխորոշված են համարում: Լոնդոնի «Չելսին» առաջնության վերջնամասում վաստակել է 73 միավոր, մեկ խաղ պակաս է անցկացրել, բայց երկրորդ տեղում ընթացող «Արսենալին» գերազանցում է յոթ միավորով: Այսօր էլ «ազնվականներն» իրենց երեք միավորն են վաստակել «Քուինզ Պարկ Ռեյջերսի» հետ խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել