Շատերի մոտ կասկած կար, որ տեսնելով, թե ինչ վատ ձայնային համակարգ են հավաքել՝ Քանյեն որոշեց մի բան անել, որ շուտ փակի համերգը: Ձայնը, իրոք, լավը չէր, ճիշտ ա էն, որ 1 ժամում են արագ հավաքել՝ բավականին լուրջ արդարացում ա... Դրանից բացի warm-up կոչվածը չկար... Պարզ ա, որ միգուցե չարժեր՝ իրենից առաջ մերոնցից մեկը երգի, բայց դե կարելի էր լավ ռեփ դնել էդ մի ժամը, ոչ թե Երևան դարձած իմ Էրեբունի, որը, մեղմ ասած, չի տրամադրում ռեփ համերգի... Դրանից բացի, վարողին չգիտեմ որտեղից էին բերել... «Սիրելի հայրենակիցներ»-ով էր սկսում խոսել, ոչ մի գժություն, ոչ մի էներգետիկա, ոնց որ ասմունքի երեկո ներկայացներ... Հյուրանոցին էլ «հույրանոց» էր ասում... Մի խոսքով, հեչ լավ չէր, պետք ա երիտասարդ վարեր, լավ կլիներ շոու-բիզնեսից մեկը, ով կտաքացներ մասսային մինչև բեմը Քանյեին հանձնելը... ԲԱՅՑ, այդ ամենի հետ մեկտեղ, ջուր մտնելու դրվագը մի քանի տարբեր ռակուրսներից նայելուց հետո համոզվեցի, որ պատահական է խոսափողը հայտնվում ջրում, հետո ուզում ա շարունակել երգել, բայց բնական է՝ չի ստացվում... Հետո գալիս, վրա են տալիս, ու պարզ է, որ համերգը չէր կարող շարունակվել... Կարծում եմ՝ դեռ երկար կերգեր, եթե ոտքը չսայթաքեր ջուրը թռնելուց... Ամեն դեպքում շատ սրտանց էր կատարում երգերը, գռդոն չէր էլի, երևում էր, որ փողով չի անում, բայց իրոք ուզում ա իր երկրպագուներին ուրախացնել... Ամեն դեպքում ԳԺԺՈՒԹՅՈՒՆ էր, լսեցինք 5 երգ ու ներկա գտնվեցինք նմանը չունեցող միջոցառմանը... Ես անձամբ դեռ երկար կհիշեմ այս համերգը, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, Kanye West !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել