Էս քանակի տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի պայմաններում ուղղակի դարձել ա անհնար մեքենա վարելը ու նաև անիմաստ, նամանավանդ անիմաստ նրանց համար, ում աշխատանքը մեքենա վարելու հետ ա կապված, և չնչին գումարներ են վաստակում… Շատերը տգետաբար մտածում են, որ վարորդների մոտ սովորույթ էր դարձել խախտում անելը, հիմա նեղվում են, որ ամեն ինչ արձանագրվում է, դրա համար էլ բողոքում են և այլն, սակայն իրականությունն ավելի դաժան ա, իզուր չի, որ շատ երկրներում դրեցին ու ստիպված նորից հանեցին, խախտում չանելու լարվածությունից մարդիկ ակամայից ավելի շատ են խախտում անում (մարդկային գործոն), հետո երբեմն նենց քինախնդիր ու «խորամանկ» սիտուացիաներ են ստեղծվում խաչմերուկներում (վարորդները կհասկանան), որ ամենափորձառու վարորդն էլ անհնար ա, որ չսխալվի, իսկ պետական մեքենան ներում-բեկում չունի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել