Սինգապուրի «տնտեսական հրաշքի» ու պետության հիմնադիր հայր Լի Կուան Յուն (Lee Kuan Yew) հանգչեց... Ողորմի։
Հետաքրքիր կառավարիչ էր, ուսանելի շատ բաներ է արել:
Ես հիշեցի, երբ 2009-ին Հայաստանում էր, նրան հարց տվեցին, թե ոնց է Սինգապուրը պայքարել ու ազատվել կոռուպցիայից:
Պատասխանեց, որ նախ պայքարը սկսել են ամենավերևից ու տարածել բոլոր ոլորտներում: Այդ վիճակից դուրս գալու համար նոր օրենքներ են ընդունել: Մոտեցումն այն էր, որ եթե գույք ունես, որը չես կարող քեզ թույլ տալ քո աշխատավարձի կամ բիզնեսի հաշվին, ենթադրելի է, որ ձեռք ես բերել կոռուպցիայի ճանապարհով:
Բայց քանի որ արդարադատության հայտնի նորմերով, իրավունքի ընդհանուր սկզբունքներով մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, այլ մեղադրող կողմն ինքը պետք է ապացուցի կասկածյալի մեղքը, և մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատարանի որոշում՝ Սինգապուրում փոխում են օրենքը.
Այսինքն, փոխանակ դատախազն ապացուցի, որ դու անօրինական ճանապարհով ես գույք ձեռք բերել (քանի որ կաշառք տվողին դժվար է բերել դատարան), դու ինքդ ես պարտավոր դատարանում ապացուցել, որ օրինական ճանապարհով ես ձեռք բերել, ստիպված ես ինքդ քեզ արդարացնել:
Դե, Սինգապուրի դեպքում արդյունքն ակնհայտ է: Հիմի պատկերացրեք, որ Սերժից ու Սաշիկից սկսած, ամենակորած հավաքարարով վերջացրած՝ դատարանում ստիպված լինեն ապացուցել իրենց ունեցվածքի օրինականությունը: Էլ խնամի ու ծանոթ չի մնա, որ կարողանան դրա անունով, բայց փաստացի իրենց պատկանող ունեցվածքը գրեն՝ ոնց որ հիմա են անում:
(Լուսանկարը՝ Վիքիից)



