Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ 1997-ին մտադիր է եղել իր ժառանգորդ դարձնել Բորիս Նեմցովին: Հետո փոշմանել է, որովհետև, իր իսկ խոսքերով, Նեմցովը պարզ մարդ է եղել, իսկ նոմենկլատուրային մտածողությունը նմաններին չի հանդուրժում: Ես չգիտեմ, թե ինչպիսի երկիր կլիներ Ռուսաստանը՝ Նեմցովի նախագահությամբ, բայց արդեն փաստ է, որ Նեմցովը դարձավ Ելցինի մեկ այլ թեկնածուի ստեղծած համակարգի զոհը: Ընդ որում, Նեմցովի սպանությունը ռեպրեսիվ նոր փուլի մենարկ կարող է լինել: Արևմտյան մամուլում այս օրերին հաճախ էին զուգահեռներ տարվում 1934-ին տեղի ունեցած Կիրովի սպանության հետ: Սա առիթ դարձավ, որպեսզի Ստալինը ձեռնարկի լայնամասշտաբ ռեպրեսիաներ: Ի դեպ, Պուտինին էլ հաճախ համեմատում են հենց Ստալինի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել