Մոսկվայում ժամեր առաջ սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Նեմցովին սպիտակ մեքենա է մոտեցել, որից չորս կրակոց են արձակել։ Մեքենան այնուհետ փախել է, իսկ Նեմցովը ստացած վնասվածքներից մահացել է տեղում։ Նեմցովը «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից էր, ռուսաստանյան ընդդիմության հայտնի դեմքերից։ Նա 1991թ. եղել է Նիժեգորոդյան երկրամասի նահանգապետը, ապա եղել է վառելիքի և էներգետիկայի նախարար, իսկ 1997թ.՝ փոխվարչապետ։


Նեմցովը Պուտին ռեժիմի ամենաթունդ քննադատներից մեկն էր, ռուսական քաղաքականության ամենալուսավոր դեմքերից մեկը: Ես միշտ տպավորված եմ եղել արագ կողմնորոշվելու նրա ունակությամբ, գիտելիքների խորությամբ, արժեքների նկատմամբ նվիվածությամբ:
Ի դեպ, Նեմցովն այն քիչ ռուսաստանցի գործիչներից էր, ով արագ արձագանքեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը՝ հայտելով դիրքորոշումներ, որոնք շատ մոտ էին մեր հասարակության տեսակետներին: Ռուսաստանը վճարում է Պուտինի չեկիստական ռեժիմը հանդուրժելու համար:
Նեմցովն ընդամենը 55 տարեկան էր ու դեռ անելիք ու ասելիք ուներ: Ավաղ, նա այլևս չի խոսելու, իսկ բոլոր այն մարդիկ, ում համար թանկ է դեմոկրատիան, նրան կհիշեն հավերժ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել