Կան մարդիկ, ովքեր անկախ իրենց այսօրվա վարկանիշից, սոցիալական դիրքից, նշանային են, խոհրդանշում են կոնկրետ ժամանակաշրջան, նույնանում են արժեքների, գաղափարների հետ:
Ռուսաստանի համար այդպիսին է Բորիս Նեմցովը, ով խորհրդանշում էր 90-ականների սկզբի դեմոկրատական շարժումն ու նաև հակապուտինյան հոսանքի առավել լուսավոր դեմքերից մեկն էր:
Նրա սպանությունը չի կարող անտարբեր թողել Ռուսաստանի հասարակությանը: Ավելին, այս սպանությունը մարտահրավեր էր հենց հասարակությանը: Վերջինս կամ պետք է ընդվզի՝ Պուտինի ռեժիմից հետ նվաճելով իրենից խլված ազատությունները, կամ էլ պետք է հաշտվի այն իրականության հետ, որ ընդդիմադիր լինելու համար կարող է յուրաքանչյուրը գնդակահարվել նույնիսկ առանց դատարանի վճռի:
Ռուսաստանի հասարակության վարքագիծը կանխատեսելն անշնորհակալ գործ է, բայց հաստատ այդ երկիրը վաղը կարթնանա այլ իրականության մեջ՝ կամ պայքարի տրամադրությամբ, կամ էլ ավելի ահաբեկված:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել