Նոր լսում էի ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցը: Նա փաստացի չի մեղադրում այն մարդկանց, ովքեր լքել են ԲՀԿ խմբակցությունը: Ես միշտ դեմ եմ եղել կուսակցափոխությանը, սակայն այս պարագայում իսկապես դժվար է մեղադրել նավը լքողներին, որովհետև առաջինը հենց նավապետն է հեռացել՝ առանց լուրջ բացատրությունների ու հիմնավորումների: Մարդիկ ԲՀԿ էին եկել ոչ թե գաղափարի կամ ծրագրի, այլ հենց Ծառուկյանի անձի համար: Հիմա Ծառուկյանը հեռացել է, մյուսները ևս հեռանում են, յուրաքանչյուրն իր ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել