Կարճ կգրեմ. յոթ տարի առաջ այս օրը՝ 2008թ-ի փետրրվարի 25-ին, ես կալանավորվեցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հերթական հանրահավաքը վարելուց հետո: Բանտային ապրումների ցավն ինձ այդքան չի տանջում, որքան այն էվոլուցիան, որ այս տարիներին տեսա Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ: Յոթ տարի առաջ նա ինձ համար փոփոխությունների, ազատության խորհրդանիշ էր, այսօր՝ գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլը: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին տարիների գործունեությունը դարձավ այն վերջին կաթիլը, որ իմ մեջ վերջնականապես առաջացրեց հիասթափություն հայաստանյան քաղաքականության հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել