Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթն ԱԺ-ում լրիվ սրտիցս էր: Անկախ (էս բառի համար խելքս գնում ա) պատգամավոր պարոն Մարուքյանն ուղղակի բում արեց, ես կասեմ՝ խզարեց, ընդդիմությանն ու իշխանությանը խառնեց իրար, բաժանեց երկուսի ու տվեց պատերով: Անձամբ ինձ դզեց: Իհարկե, ես ավելի քան վստահ եմ, որ էս մարդը շուտվանից էր տեղյակ էս ամեն ինչից, ուղղակի երևի լռում էր, բայց դե «լավ է ուշ, քան երբեք» կարգախոսով կարելի ա սղցնել ու պատգամավորի ուշացումը հարգելի համարել: Էս մարդը 9 րոպեանոց ելույթում կարճ-կոնկրետ ներկայացրեց ՀՀ քաղաքական վիճակն ու հիմնական մեխն ասեց՝ Էս սաղ պիտի հելնեն, ու նոր մարդիկ գան: Հա, ժող ջան, ճիշտ ա՝ հա՛մ ընդդիմությունը, հա՛մ իշխանությունը, հա՛մ այլընտրանքը պետք է հեռանան ստեղերից՝ բոլորով ձեռ ձեռից բռնած, ու գան նորերը: 
Ես կիսում եմ էս կարծիքը, ինձ համար էլ այս պահին քաղաքական դաշտում չկա նորմալ իշխանություն ու նորմալ ընդդիմություն: Ինձ համար էլ են երկուսը մեղավոր երկրում արտագաղթի, աղքատության, հուսահատության ու լիքը բաների համար, ու ամենակարևորն էն ա, որ ես էլ եմ համաձայն, որ ստեղ ոչ թե ժողովրդին փրկելու պայքար ա գնում, այլ ընդամենը աթոռակռիվ ա, ու ով էլ լինի հիմիկվա քաղաքական դաշտից, մեկ ա, ժողովրդին օգուտ չի տա: 
Էսքանը: Մարուքյան ջան, դուխով, էս տեմպերով շարունակեք տժժցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել