ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական կողմին կոչ է արել «ադրբեջանցի գերիներ» Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին հանձնել Ադրբեջանի կառավարությանը: «Նման մարդասիրական քայլը կնվազեցնի ճնշումն ու վստահություն կկառուցի կողմերի միջև»,- ասել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին: Վաշինգտոնի այս առաջարկությունն անտրամաբանական է իր բովանդակության մեջ: Ահաբեկիչներին ազատ արձակելը ոչ թե մարդասիրություն է, այլ ուղղակի հովանավորություն ահաբեկչությանը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության խրախուսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել