Հայ առաքելական սուրբ եկեղեցում խոստովանության երկու կարգ կա` ընդհանրական և անհատական: ԱԺ այսօրվա քննարկումները և ընդհանրապես վերջին օրերի ներքաղաքական դիսկուրսը, կարծես, ընդդիմության ընդհանրական խոստովանություն լինեն: Այդքան ինքնաքննադատություն և ինքնախարազանում վաղուց չէի տեսել: Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գիրքը հիշեցի, վստահ եմ՝ ընդդիմադիր գործիչներից շատերը հիմա հաճույքով կվերընթերցեին այն:

Բայց, հարգելի ռասկոլնիկովներ, խոստովանության այդ տեսակն էլ իր ձևն ունի: Եկեղեցի գնացեք: Հավատացյալն ընդհանրական խոստովանության կարող է մանակցել Պատարագի ժամանակ կամ մինչ սկսելը: Հատկապես հիմա` Մեծ Պահքի շրջանում, դրա ժամանակն է: Եվ դուք կխաղաղվեք և ժողովրդին հանգիստ կթողեք: Գնացեք, և Աստված ձեզ հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել