
Մի խառնեք փետրվարի 23-ը հունվարի 28-ի հետ, քանի որ հունվարի 28-ը Հայաստանի զինված ուժերի օրն է, իսկ փետրվարի 23-ը՝ Խորհրդային միության Հայրենիքի պաշտպանի օր:
Հունվարի 28-ին 1992 թ.-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական ազգային բանակի ստեղծման մասին:
Հայկական բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ:
Առաջին փուլում (1989 թ. փետրվարից 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատներն ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային բանակի ձևավորման հետ:
Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:
Իսկ փետրվարի 23-ը Խորհրդային միությունում նշվել է որպես Հայրենիքի պաշտպանի օր: 1918թ.-ի փետրվարի 23-ին Կարմիր բանակայիններն առաջին հաղթանակներն են տարել Պսկովում Գերմանիայի նկատմամբ: 1922թ.-ին փետրվարի 23-ը համարվեց Կարմիր բանակի օր, իսկ 1946թ.-ից վերանվանվեց Խորհրդային բանակի և ռազմածովային ուժերի օր: Մինչ օրս փետրվարի 23-ը նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր:
Լուսանկարում Վլադիմիր Իլյիչ Լենինն է Մոսկվայի Կրեմլում 1918 թ.։