աՅԼԱՆԴԱԿԸԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հրահանգով ոչնչացված Կարսի «Մարդկության» հուշարձանը, որը նվիրված էր հայ-թուրքական բարեկամությանը, ֆիլմ է դարձել:

Ֆիլմի հեղինակներն այն կոչել են «Այլանդակը» (թուրքերեն` Ucube): Թայլան և Էրոլ Մինթաշների «Այլանդակը» վավերագրական ֆիլմը պատմում է հուշարձանի ստեղծման, ապա նաև ոչնչացման մասին: Ֆիլմը ներկայացվելու է «Ոսկե նարինջ» 49-րդ կինոփառատոնի շրջանակներում:

Էրդողանը 2011 թվականին Կարս կատարած այցելության ժամանակ «այլանդակ» էր անվանել հուշարձանը և կարգադրել վերացնել այն: Ֆիլմի հեղինակները հենց Էրդողանի խոսքերն են ընտրել իրենց ստեղծագործության անվանում:

Մեհմեթ Աքսոյի հեղինակած հուշարձանի շինարարությունը սկսվել էր 2006 թվականին և չէր հասցրել ամբողջովին ավարտվել:
Թուրքիայի վարչապետի հրահանգը կատարվել էր, և կիսաավարտ «Մարդկության հուշարձանը» ոչնչացվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել