Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային Ժողովից ետ է կանչել հայ-թուրքական արձանագրություները։ Թուրքիայի հետ չստացված հարաբերությունների այս էջն էլ համարենք փակված։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բավական երկար այս հարցը պահեց օրակարգում, աճեցրեց, ուռցրեց և Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի երեսով տվեց։ Վստահ եմ` այս քայլն ազդեցիկ կլինի Թուրքիայի մերժողականության և նախապայմաններով լի քաղաքականության` միջազգային հանրության աչքերում մերկացնելու տեսակետից։ Արձանագրությունները ետ կանչելու ժամանակի հաշվարկը ճիշտ էր հաշվարկված։ Դե հիմա տեսնենք, թե «աշխարհիս ուժեղների» միջնորդությունն ու ջանքերը ջուրը գցած Թուրքիան ինչ հարվածներ կուտի միջազգային հանրությունից և համաշխարհային մամուլից։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել