Վերջերս ինձ հետ տեղի ունեցավ մի միջադեպ: Ինչ-որ չարամիտներ իմ բանկային քարտից գումար էին յուրացրել: Ես արդեն մոտ 10 տարի է՝ Հայէկոնոմ բանկի հաճախորդ եմ: Չդավաճանելով Հայէկոնոբանկին՝ երևի միակն եմ ոստիկանությունում, ով աշխատավարձ է ստանում այդ հենց այդ բանկի միջոցով: Իմ այդ հավատարմությունը, կարծում եմ, հավելյալ հոգս է առաջացնում ոստիկանության հաշվապահի համար, ով երևի հատուկ իմ համար ամեն ամիս ստիպված այցելում է Հայէկոնոմբանկ: Ինչևէ, Հայէկոնոբանկը, այս պատմության մեջ ամենաքիչ մեղքն ունենալով, շատ արագ՝ 40 օրվա ընթացքում, փոխհատուցեց ինձանից յուրացված գումարը: Սա բանկային բիզնեսի վարման գրագետ օրինակ է, երբ բանկը կանգնում է իր վաղեմի հաճախորդի կողքին: Շատ լավ է, որ բանկային բիզնեսի մշակույթը մեր երկրում արդեն ավանդույթներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել