Որոշեցին չփոխել երեխաներին...
1994 թվականին երկու ֆրանսուհի ծննդաբերեցին Կաննի հիվանդանոցում, երկուսն էլ աղջիկ ունեցան, երկու երեխային էլ տարան զննման, հետո հետ բերեցին, ու երկու մայրերն էլ կասկածներ ունեին՝ արդյո՞ք հենց իրենց երեխաներին են տվել... Բայց բժիշկները համոզեցին, որ սխալը բացառվում է, և մայրերը տուն տարան իրենց աղջիկներին... Անցավ 10 տարի, կանանցից մեկի՝ Սոֆիի ամուսինը չէր կարողանում փարատել իր կասկածները. աղջկա՝ Մանոնի մաշկի գույնը շատ էր տարբերվում ծնողների մաշկի գույնից: ԴՆԹ-ի թեսթը ցույց տվեց՝ Մանոնն իրոք իրենց երեխան չէ, աղջիկներին հիվանդանոցում խառնել են... Հանդիպեցին մյուս ընտանիքի հետ... Մանոնը հետագայում ասել է. «Ես տեսա իմ իսկական մորը, բայց այդ կինն ինձ խորթ էր, ոչ մի կերպ չկարողացա ընդունել նրան որպես մայր»... Ու ընտանիքները որոշեցին ոչ միայն չփոխանակել երեխաներին, այլև ընդհանրապես չհանդիպել՝ երեխաներին հոգեկան վնաս չհասցնելու համար... Բայց դատի տվեցին հիվանդանոցին ու շահեցին... Անցած շաբաթ Կաննի դատարանը որոշեց, որ հիվանդանոցը 400 հազարական եվրո պետք է վճարի երեխաներից յուրաքանչյուրին ու նաև 300 հազարական եվրո՝ երկու ընտանիքների ծնողներին... Նրանք 6 անգամ ավելի մեծ գումարի հայց էին ներկայացրել, բայց հիմա ասում են. «Լրիվ գոհ ենք ու էլ ոչինչ չենք ուզում»... Համաձայնեք՝ երջանիկ ավարտ բոլորի համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել