Российские космонавты отказываются брать пистолеты

Քչերը գիտեն, որ տիեզերագնացները, դեռ Գագարինի ժամանակներից, իրենց հետ զենք էին վերցնում։ Սկզբում դա «Մակարով» տեսակի ատրճանակ էր, այնուհետև փոխարինվեց ТП-82 տեսակի որսորդական եռափող հզոր ատրճանակով։

Առաջին հայացքից տարօրինակ է թվում` ինչի՞ համար էին անհրաժեշտ ատրճանակները։ Տիեզերակայաններում դրանց մեկ կրակոցը կարող էր աղետալի հետևանքների բերել։ Բայց իրականում այն իր հիմնավորումն ուներ. զինամթերքը մտնում էր փրկարար փաթեթի մեջ և պահվում էր վայրէջքային կապսուլայում։ Տայգաներում կատարված վթարային վայրէջքի դեպքում, որի նախադեպերը եղել են, այն կարող էր փրկել տիեզերագնացի կյանքը` պաշտպանելով վայրի կենդանիներից։  

ТП-82–ը շատ հզոր զենք է։ Նրան նույնիսկ ատրճանակ անվանելը սխալ կլինի։ 30 սմ երկարության փողով և առանց խզակոթ–մաչետեով ու փամփուշտներով այն կշռում էր 1,6 կգ։

Российские космонавты отказываются брать пистолеты

Վերևի 2 հարթ փողից ատրճանակը կրակում է որսորդական 32 տրամաչափի կոտորակով, իսկ ներքևի փողից` 5,45 տրամաչափի փամփուշտով։ Այն նաև առանձին ազդանշանային փամփուշտ ունի, որը բավական արդյունավետ է գործում։

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել