Շատերս լսած կլինենք, որ գրեթե միշտ ԱՄՆ-ից ներկրված մեքենաների սրահը կեղտոտ է լինում, ու մեքենայի նոր տերերը հաճախ են սրտնեղած կրկնում, որ ամերիկացիները շատ փնթի են: Ու էստեղ մի հետաքրքիր դիլեմայի ու պարադոքսի առջև ենք կանգնում: Ամերիկացին որպեսզի չաղտոտի միջավայրը, աղտոտում է մեքենան, այսինքն՝ մեքենայից դուրս չի նետում թափոնը, հայը որպեսզի չկեղտոտի մեքենան, աղտոտում է շրջակա միջավայրը: Արդյունքում դուրս է գալիս փնթի ամերիկացի, մաքուր ամերիկա, մաքրասեր հայ, աղտոտված ու փնթի Հայաստան: Մի խոսքով, փնթի ամերիկացիների հանրագումարից ստացվում է մաքրասեր ամերիկյան բնակչություն, մաքրասեր հայերի հանրագումարից՝ փնթի հայ հասարակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել