Ցավով տեղեկացա, որ Գուսան Հայկազունը, ով մի շարք հայտնի երգերի հեղինակ է («Գետաշեն», «Հպա՛րտ գնացեք», «Հայե՛ր, միացե՛ք»), հիվանդ է, և նրան օգնելու համար հաշվեհամար է բացվել: Վստահ եմ, որ կգտվեն մարդիկ, ովքեր կօգնեն հայրենասիրական երգերի հեղինակին, բայց, մյուս կողմից հայ բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, ովքեր տարիներ շարունակ երգել են գուսանի երգերը, դրանցով գումար աշխատել և իմիջ ստեղծել, այս պահին պետք է նրա երգերի շնորհիվ աշխատած գումարների մի մասը տրամադրեն գուսանի բուժմանը: Եթե մեզանում գործեին հեղինակային իրավունքի մասին օրենքը կամ չգրված բարոյական նորմերը, ապա գուսանն էլ մաս կունենար իր երգերից ստացված փողերից և ստիպված չէր լինի դժվարին կյանքով ապրել: Անձամբ ճանաչում եմ Գուսան Հայկազունին, և երբ ամիսներ առաջ հետաքրքրվում էի՝ արդյոք մեր երգիչ-երգչուհիներն իրենց երգերի դիմաց նրան վճարում են, գուսանը զարմացավ և ասաց. «Ոչ»:
Առողջություն եմ մաղթում իմ ճանաչած ամենահամեստ և տաղանդավոր մարդկանցից մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել