Կարծում եմ՝ այս հուշատախտակը Ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ ամենամեծ խայտառակությունն է։ Այն գտնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում, հենց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարևանությամբ։ Տեղադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, ուշադրություն... Ցեղասպանության 90–րդ տարելիցի կապակցությամբ։ Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան, բայց երբ կարդում ես, թե ինչի համար է այն տեղադրված, այդժամ հասկանում ես, որ բենթլիամոլ, նյութապաշտ ու անհավատ հոգևորականից վատ մեկ էլ կեղծիքով դրված հուշատախտակներն են, այն էլ Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Իսկ հուշատախտակի վրա ամպագոռգոռ տողերով գրված է. «Հայոց ցեղասպանության 90–ամյա տարելիցի առթիվ, Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին, համազգային ընծայաբերությամբ կառուցվելու է մատուռ–սրբատեղի` ի հիշատակ բյուրավոր նահատակների։ Օրհնություն մեկ և կես միլիոն անմեղ զոհերի լույս հոգիներին»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. 24 ապրիլի 2005 թ.
Հիմա ստացվեց ի՞նչ, որ Մայր աթոռը, ի դեմս կաթողիկոսի, ի զորու չեղա՞վ Ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ մի հատ մատուռ կանգնեցնել այնտեղ։ Այ ստեղ են ասել` Աստված հասնի։ 
Ուղղակի ամոթ եմ զգում, իսկապես։ Ամոթ եմ զգում բոլոր էն պատասխանատուների փոխարեն, ովքեր էս խայտառակության նախաձեռնողն ու հեղինակն են։ 10 տարվա մեջ մի քանի հազար դոլար չգտնվեց, որ գոնե մատուռ բացվեր։ Ժողովուրդը կասեր՝ «Հողերս ձեր գլխին»։ Ավելացնելու բան չունեմ։ Կաթողիկոսին էլ հիշեցրեք, որ չմոռանա մի սենց ամպագոռգոռ տեքստով աղոթք էլ ապրիլի 24–ին կարդա։ Ու էս հուշատախտակը դեռ մի քանի տարի էլ Ծիծեռնակաբերդի բարձունքում «տնգված» կմնա, ոնց որ Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման հուշատախտակն ա Մաշտոցի Պողոտայում արդեն փտում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել