Դիցուք, կա ինչ-որ թրենդ, որի շուրջ կա հավաքված մի խումբ մարդ, և այդ թրենդը պետք է լինի միակը մեդիադաշում:

Պարզ է, որ կլինեն մարդիկ, ովքեր այդ թրենդին կարող են դեմ արտահայտվել: Դրա համար ամենառաջնային նպատակն այդ մարդկանց հայտնաբերելն է, լոկալիզացնելն է և նեյտրալիզացնելը:

Դրա համար խմբի մասնակիցները երբ հայտնաբերում են այդպիսի մարդկանց, միանգամից զանգվածային հարձակում են գործում այդ մարդու բլոգի կամ ֆեյսբուքյան հաշվի վրա. հայոհոյում են, աշխարհի անեծքներն են թափում, վերագրում են այդ մարդուն այնպիսի մեղքերի ու մեղադրանքների շարան (ծախված, դավաճան, ստոր, քստմնելի, լածիրակ, բաշիբոզուկ և այլն), որ եթե կարծիք արտահայտողը մի փոքր փխրուն հոգեվիճակ ունի, ընդմիշտ հրաժարվում է կարծիք արտահայտել` ապագայում այդ ոհմակի հետ չառնչվելու համար:

Զանգվածային հարձակման մյուս նպատակն այն է, որ եթե կարծիք արտահայտող մարդն ունի համակիրներ, ցույց տալ այդ համակիրներին՝ ինչ կլինի, եթե իրենք համարձակվեն իրենց աջակցությունն արտահայտել կամ կիսել այդ կարծիքը:
Դե կողքից մարդ նայում է, մտածում է, բա ինձ պետք ա՝ հիմա էլ ես գլուխ դնեմ, իմ վրա հարձակվեն:

Արդյունքում, օրինակ, եթե կա հարյուր մարդ, որից իննսունը չեն կիսում ագրեսիվ խմբի կարծիքը, բայց լուռ է մնում, ապա այդ տաս հոգանոց խմբի կարծիքն արդեն ներկայացվում է որպես գերիշխող:

Իտոգում, իրականությունը միանգամից խեղվում է, և ագրեսիվ խումբը, հաղթանակած դուրս գալով, անցնում է մյուս առաջադրանքի կատարմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել