Կիևում մեծ թվով քաղաքացիներ գրոհում են նախագահական նստավայրը՝ դեմ լինելով օլիգարխ Պորոշենկոյի կողմից Դոնբասի և Լուգանսկի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմին, իսկ ոմանք առաջարկում են նախագահի աթոռին բազմած օլիգարխին իրենց որդիների փոխարեն գնալ և կռվել այդ պատերազմում:
Վստահ եմ՝ նրան շատ քիչ է մնացել վայելելու նախագահի պաշտոնը: Ուկրաինական այսպես կոչված հեղափոխությունն ուղղակի չարիք դարձավ ուկրաինական ժողովրդի գլխին, այն չարիք դարձավ մարդկության համար, քանզի աշխարհն այսօր կանգնած է նոր սառցե կամ միգուցե թեժ պատերազմի նախաշեմին: Եվ այս ամենը մի խումբ արկածախնդիրների պատճառով: Ցավով եմ գրում այս տողերը, բայց միգուցե պետք էր մեկ պետություն կամ մեկ ժողովուրդ սեփական անհավասարակշիռ և էմոցիոնալ քայլերի արդյունքում հայտնվեր նման ծանր իրավիճակում, որպեսզի դա դաս լիներ բոլոր մյուսների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել