Հայի էտ հիմար բաժանումը՝ երևանցու, ղարաբաղցու, գյումրեցու և այսպես շարունակ, խնդալու ա ամենաշատը նրանով, որ էսօր չկա արդեն էտ երևանցի ասածը: Ո՞վ ա երևանցին։ Որ մեկին հարցնես, 2-3 պորտ էն կողմ մի գեղից ա եկել... Անգամ 20 տարի առաջ անհայտ գյուղից եկած կենտրոնում տուն առածն ա իրան համարում բնիկ երևանցի... Արդեն վաղուց չկա երևանցի, ինչքան հանցագործ, մուտիլովշիկ, առևտրական կա, եկել են, Երևան տեղավորվել են... Կուլտուրա չկա, ինտելեգենցիան կամ թողել գնացել ա, կամ տանը սոված նստած ա, ոչ մեքենա ունի, ոչ էլ փող, որ կաֆեներով ֆռֆռա... Երևան էլ չի մնացել, Թամանյանին տանեիր հրապարակ, ասեիր՝ գնա Օպերա, կարող ա մոլորվեր... Գլոբալ մասշտաբով մի հատ կես սենյականոց բնակարանում նստած ենք 1.000 հոգով, ու էտքան տեղի վրա էլ տասնյակ բաժանումներ ենք անում՝ էսի մի սանտիմետր աջից ա, էսի ձախից, իսկ ես տոչնի կենտրոնից եմ... Խնդալու ա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել