ԹԱՄԺԹուրքիայի ազգային մեծ ժողովի գլխավոր խորհուրդը փակ նիստի ժամանակ որոշում է կայացրել Սիրիայի հարցով, փոխանցում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:

Թուրքական խորհրդարանն իրավունք է տվել երկրի կառավարությունը Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնել:

Համապատասխան որոշումն ընդունվել է 320 կողմ, 129 դեմ ձայներով: Որոշումը թույլատրում է Թուրքիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում երկրից դուրս ռազմական գործողություններ իրականացնել, անհրաժեշտ վայրեր գործուղել թուրքական բանակի զինծառայողներին:

Այսպիսով, այժմ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարությունն է որոշելու Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողություններ իրականացնելու հարցը:

Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 3-ին Թուրքիայի Աքչաքալե բնակավայրը հրետակոծման էր ենթարկվել Սիրիայի տարածքից. սպանվել էր 5 մարդ: Թուրքական կողմը պատասխան կրակ էր արձակել` սպանելով 34 սիրիացու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել