Սուլթանական Ադրբեջանն այս օրերին ևս խախտում է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով սահմանին կանգնած մեր տղաների ուղղությամբ, բայց մենք մոռացել ենք մեր այսօրվա հերոս տղաներին և փորձում ենք արդարացնել, այո, հերոս, բայց այսօր հակաազգային և հակապետական գործունեություն ծավալող ժիրայր Սեֆիլյանին: Այսօր պետք է միասնական լինենք և կանգնած լինենք սահման պահող տղաների թիկունքին, բայց մի քանի օր է՝ մենք նրանց չենք էլ հիշում:
Նախախորհրդարան կոչվածը հարվածում է մեր՝ հայերիս համար ամենակարևոր և ցավագին երկու հարցերին՝ Արցախին և Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին:
Արցախը ներսից ապակայունացնելու բոլոր փորձերը պետական և ազգային դավաճանություն են, Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի միջոցառումները խանգարելը կամ այդ օրը հայի միասնական կերպարը պառակտելու փորձերը՝ դավաճանություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ:
Նախախորհրդարանի այս գործունեությունը չի կարելի ներել, և դրանց կազմակերպիչներն ու պատասխանատուները պետք է դատապարտվեն օրենքի ամենայն խստությամբ:

Հ.Գ. Ինչի՞ համար եք տարածում այդ ծեծի տեսահոլովակը, ու՞մ եք ինչ ուզում ցուցադրել: Դա ընդամենը մեկ նպատակ կարող է ունենալ՝ պառակտել հայ ժողովրդին, լեզու դնել սուլթան Ալիևի կեղտոտ բերանում և բարդացնել Արցախի հարցի կարգավորումը: Սրանք չեն կարող հայ մարդու գաղափարներից ծնված մոտեցումներ լինել:
Ժիրայր Սեֆիլյանին անձամբ ճանաչում եմ, խոնարհվում եմ նրա անցյալի առջև, բայց խստորեն դատապարտոևւմ եմ նրա ներկան, իսկ ապագան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել