Նայեցի Նախախորհրդարանի տեսանյութը... Շատ ահավոր էր, բայց մեկ ա, ես մնում եմ իմ կարծիքին, որ կանանց և երեխաներին ծեծի ենթարկելը մի փոքր ուռճացված էր։ Երևույթն ինքնին դատապարտելի է, բայց... Մենք բոլոր միջազգային ամբիոններից աշխարհին ասում ենք, որ Արցախն անկախ պետություն է, Արցախն ինքնուրույն է, ունի Նախագահ և Խորհրդարան։ Ու ի՞նչ են անում մեր հարգելի նախախորհրդարանցիները... Վերցնում ու գնում են դե ֆակտո անկախ պետությունում բողոքի երթի։ Ի՞նչ գործ ունեք Արցախում։ Հասկացանք, որ Ժիրայր Սեֆիլյանն էլ Արցախը ազատագրողներից մեկն է եղել, ու ի՞նչ։ Ախր մեկը չկա՞, որ ասեր՝ էս ամենի իմա՞ստը։ 
Բերածս օրինակը կոպիտ կհնչի, բայց, օրինակ, պատկերացրեք վրացական ընդդիմությունը գնա, Լոռիում երթ անի։ Նորմալ ա՞։ Ո՛չ։ 
Ամեն ինչ կարելի էր շատ ավելի հանգիստ վերջաբան ունենալ, բայց տապոռ ձևով դա արվեց։ Պարզաբանումն էլ հերթապահ արդարացումներով էր։
Մի խոսքով` գործեք և ընդդիմացեք բացառապես ՀՀ սահմաններում։ Ինչքան էլ ասեն՝ խաղաղ երթ էր, միևնույնն է, այն քաղաքականացված էր։
հ.գ. Մի քանի մտքի գիգանտներ էլ սկսեցին արդեն հակաարցախյան կոչեր, ոռնոցներ։ Դրանց խորհուրդ կտամ նստել իրենց երթի մեքենան ու ուղիղ հայ–ադրբեջանական սահման։ Հաստատ իրենց գործատուները հավուր պատշաճի կդիմավորեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել