Զևսը և Հերան նստած երկնքում հետևում էին մարդկության ծանր վիճակին: Հերան շատ հուզվել էր մի աղքատ մարդու տեսքով, ով արդեն ճկվել էր իր խնդիրների ծանրությունից, նա հուզվել էր այս մարդու սովից նրա ընտանիքի տանջանքներից...

— Իմ տիրակալ, — դիմեց նա Զևսին, — գթասիրտ եղիր: Օգնություն ուղարկիր այդ մարդուն: Տես թե ինչ աղքատ է նա: Նրա սանդալները կապկված են ջրիմուռներով:

— Սեր իմ, — պատասխանեց Զևսը, — ես ուրախ կլինեի նրան օգնել, սակայն նա դեռ պատրաստ չէ:

— Ամոթ քեզ, — բարկացած պատասխանեց Հերան: — Չկա քեզ համար ավելի հեշտ բան, քան նրա առաջ մի պարկ ոսկի գցելը, որպեսզի նրա բոլոր խնդիրները լուծվեն իսպառ

— Հա, այ դա ուրիշ բան, — պատասխանեց Օլիմպոսի Տիրակալը:

Վառ կայծակի լույսը և որոտը պատռեցին անամպ երկնքի անդորրը: Մի պահ թվաց, թե աշխարհը քարացավ, սակայն հետո թռչունները վերսկսեցին իրենց սովորական երգերը:

Հոյակապ ոսկու մի պարկ ընկավ ճանապարհին՝ ուղիղ այդ աղքատ մարդու առջև: Նա զգուշորեն բարձրացրեց ոտքը, որպեսզի չվնասի սանդալները, անտարբեր անցավ պարկի վրայով, և շարունակեց իր ճանապարհը...

Ռուբենս Պիտեր Պաուլ «Պելեուսի և Թետիսի հարսանիքը» մոտ 1636-1637


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել