Ալիևյան կլանի պատերազմը ոչ միայն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ է, այլև սեփական ժողովրդի՝ բացառապես սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ի վիճակի ենք և պատվով կարողանում ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր անկախ երկու պետականությունները, և այս պարագայում Ադրբեջանի քաղաքացիները ևս ունեն խորհելու մեծ առիթ, քանզի նրանց զավակները, ծառայելով Ալիևի անձնական շահերին, զոհվում են ինքնանպատակ և գաղափարազուրկ պայքարում: 
Եթե Ադրբեջանի հասարակությունն ինչ-որ կերպ հասնի բարձր իրավագիտակցության, կկարողանա թոթափել ալիևյան լուծը՝ ձևավորելով առավել ժողովրդավարական պետություն, իսկ եթե ոչ, ստիպված կլինի տառապել սեփական իշխանությունների արկածախնդրությունների արդյունքում:
Հ.Գ. Յուրաքանչյուր տարի ալիևյան կլանի ֆինանսավորմամբ մեծ թվով ադրբեջանցի երիտասարդներ ուսում են ստանում աշխարհի տարբեր բարձրակարգ համալսարաններում, վստահ եմ՝ այս երիտասարդները, վերադառնալով Ադրբեջան, չեն ծառայելու ալիևյան կլանի պահպանման գործին, այլ փորձելու են փոխել Ադրբեջանի կառավարման համակարգը: 
Մեծ հաշվով՝ մեզ՝ որպես ժողովրդավարական արժեքներով ապրող և ժողովրդավարական ապագայի ձգտող հասարակություն, շատ կարևոր է, որ մեր հարևան պետությունները հնարավորինս լինեն ժողովրդավարական: 
Ակնհայտ է, որ մեր բախտն այս իմաստով չի բերել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել