Հետաքրքիր է. Հայաստանից այն պայքարիստները, որոնք հորդորում են Սփյուռքին որևէ օգնություն չուղարկել Հայաստան, իրենց հերթին սովորաբար Հայաստանի չափանիշներով բավականին բարձր եկամուտներ ունեն, ընդ որում իրենց եկամուտների աղբյուրները... հենց արտասահմանյան են. այլ երկրների կառավարություններ, միջազգային կազմակերպություններ։ Եթե այդ աստիճան չեն ուզում սատարել «արյունարբու ռեժիմին», ապա տրամաբանական կլինի, որ հրաժարվեք նաև դրսից սնուցվող ՀԿ-ներում ու հիմնադրամներում ձեր աշխատավարձներից և չծախսեք դրանք՝ հարստացնելով ռեժիմին, չէ՞։ Նաև կոչ արեք ընդդիմադիր ձեռներեցներին, որ փակեն իրենց օբյեկտները, չէ՞ որ դրանք աշխատացնելով վերջին հաշվին հարկ են մուծում ու էլի «ատելի ռեժիմին» սնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել