Ուկրաինական իրադարձությունների մասին իմ գրառումները կարդացող մարդկանց հաճախ թվում է, թե ես ամեն ինչի պատասխանատու համարում եմ բացառապես Կրեմլին, նրա կայսերական քաղաքականությունը: Բացարաձակապես այդպես չէ: Հեռավորությունց՝ ես նկատում եմ, իմ մտավոր ու ինֆորմացիոն հնարավորությունների սահմաններում, նաև Ուկրաինայի իշխանությունների սխալները: Օրինակ, ինձ համար ակնհայտ է, որ լեզվի հարցը սրելով կան ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության խնդիրն օրակարգ բերելով՝ հնարավոր չէ հասնել այդ երկրի արևելքն ու արևմուտքն ընդհանրացնող արժեքային ու այլ մոտիվների ստեղծմանը: Լեզվի հարցի սրումը ու որևէ ռազմաքաղաքական բլոկը (ՆԱՏՕ-ն կամ Ռուսաստանի ենթակայությամբ գործողը) տարանաջատող գործոններ են ու միայն խորացնում են հակասություններն Ուկրաինայի մշակութաբանորեն տարբեր հատվածների միջև: Ուկրաինայի նոր ղեկավարությունը պարտավոր է գտնել գաղափարներ, արժեքներ, որոնց շուրջ մարդիկ միավորվեն Կիևում, Կարպատներում, Դոնեցկում: Կարևորը՝ քաղաքակրթական ընդհանուր վեկտորի ձևակերպումն է, որը դժվար գործ է, բայց այլընտրանք չունի ու հաստատ չի կարող փոխարինվել տանկերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել