Պուտինի իշխանության գաղափարական զինանոցում կա ամեն բան՝ միապետականություն, ստալինականություն, ուղղափառություն, քսենոֆոբիա, զզվանք Արևմուտքի ու Մայդանի նկատմամբ: Ոմանք նրա իշխանությունը համեմատում են Ստալինի ժամանակների հետ՝ պնդելով, թե շատերն իրենց կյանքը կզոհեն հանուն Պուտինի: Ստալինի ժամանակները, սակայն, ուրիշ են. հասարակությունը գաղափարայնացված էր՝ թող լինի կեղծ արժեքներով միավորված, այսօրվա ռուսական հասարակությունը, նաև էլիտան լրիվ ուրիշ են՝ սպառողական: Ըստ այդմ, ռուսական էլիտայի, Պուտինի շրջապատի գլխավոր արժեքը փողն է, որի պակասը կամ բացակայությունը հանգեցնելու են ճգնաժամի ու, թերևս, այդ ժամանակ դժվար կգտնվի մի ռուսաստանցի, ով Պուտինի համար զոհվելու պատրաստակամություն հայտնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել