Ուկրաինական բանակն օրեր շարունակ գնդակոծոում է Դոնբասի խաղաղ բնակչությանը՝ սպանելով անմեղ բնակիչների՝ այդ թվում կանանց և երեխաների. Արևմուտքը լուռ է, բայց երբ Դոնբասի ռազմական ուժերը գնդակոծում են Մարիուպլը, Արևմուտքը միանգամից դատապարտում և անարգանքի սյունին է գամում ոչ միայն Դոնբասի իշխանություններին, այլ նաև Ռուսաստանի ղեկավարությանը, ինչն Արևմուտքի երկակի ստանդարտների քաղաքականության ակնհայտ դրսևորում է:
Կյանքը ցույց է տալիս, որ նմանատիպ կոնֆլիկտները ռազմական ճանապարհով վերջնական հանգուցալուծման երբեք չեն հասնում և միայն ցավ են պատճառում տվյալ ժողովուրդներին, ինչը նշանակում է, որ աշխարհի մեծերը կամ պետք է միջամտեն խաղաղ տարբերակներ գտնելու հարցում, կամ ուղղակի թքած ունեն մարդկային կյանքերի վրա: 
Սեփական ժողովրդին պաշտպանելու համար ազգերի ինքնորոշման իրավունքից օգտվող Դոնբասի ժողովուրդը ստիպված պատերազմը տեղափոխում է իր սահմաններից հեռու, այսինքն՝ բուն Ուկրաինայի տարածք: Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում նման հեռանկարից խուսափելու համար Մինսկի համանախագահ երկրները պետք է սթափ գնահատեն Հայաստանի, Ղարաբաղի սահմանին ստեղծված ադրբեջանական հիստերիան, հակառակ պարագայում ստիպված են լինելու էլ ավելի դժվար լուծվող կոնֆլիկտի առջև կանգնել: 
Հ.Գ. Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին, որ Դոնբասում կռվում են ռուսական հատուկ նշանակության ջոկատներ, բայց այսօր Մարիոպոլում տեղի ունեցած նկարահանումների ժամանակ պարզ երևաց, որ այնտեղ գտնվող զինվորների մի մասը խոսում է բացառապես անգլերենով:

Շատ դժվար է լինելու ապացուցել, որ ուկրաինական բանակն անգլիախոս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել