Մեր առաջատար կայքերից մեկը ներկայացրել էր շաբաթվա ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը: Դրանցից յոթը վերաբերում էին Գյումրիի դեմքերին, երկուսն անուղղակիորեն ԼՂ հարցին, ներքաղաքական օրակարգը բացակա է: Սա օբյեկտիվորեն արտացոլում է իրականությունը, որովհետև ավարտվող ամսում մենք ներքաղաքական որևէ իրադարձության ականատես չենք եղել, ավելին՝ մեր կուսակցություններից որևէ մեկը հստակ տեսակետ չի արտահայտել Գյումրիի դեպքերի, հայ-ռուսական հարաբերությունների կամ սահմանային միջադեպերի վերաբերյալ: Եթե կուսակցությունները չունեն տեսակետներ կամ դրանք լղոզված են, անտեսվում են ընթերցողների կողմից: Սա բնական է ու օրինաչափ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել