Hraparak.am-ը գրում է․

Խոյ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել: Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը և ուժասպառ անող ֆիզիկական մարզումները ցանկալի չեն:

Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին մտերիմներին, դա դրական կազդի ձեր տրամադրության վրա, նաև զվարճալի կլինի:

Ցուլ: Այսօր չարժե ուղևորությունների հետ կապված ծրագրեր կազմել: Տհաճ միջադեպերի վտանգը մեծ է, իսկ դրանք հետագայում կարող են լուրջ խնդիրների հանգեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ չափից շատ կկարևորեն շրջապատի կարծիքը և հաճախ ջանք ու եռանդ չեն խնայի՝ իրենց համար անհետաքրքիր ծրագրերի իրականացմանը հասնելու համար:

Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերից խուսափել չի ստացվի: Ձեր նկատողությունները կարող են վիրավորել: Խորհուրդ չի տրվում կարևոր թեմաներ քննարկել:

Երկվորյակ: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Վերջիններս այսօր կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Օրվա առաջին կեսին ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սիրելիի հետ վիճաբանությունները ևս չեն բացառվում: Չի ստացվի հասկանալ մտերիմներին, կարդալ նրանց մտքերը, այն դեպքում, երբ վերջիններս ձեզնից նման սպասելիքներ ունեն:

Երեկոն շատ ավելի հաջող կդասավորվի: Կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, այն կօգնի, առանց երկար մտածելու, ճիշտ որոշումներ կայացնել:

Խեցգետին: Ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել: Սկզբում այդ ամենը շատ բարդ կթվա, սակայն հետագայում կհասկանաք, որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկար: Այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Նախապես ծրագրած խոշոր գնումները չարժե հետաձգել, այժմ դրանցով զբաղվելու ճիշտ ժամանակն է:

Օրվա երկրորդ կեսին փորձեք նվազեցնել ծանրաբեռնվածությունը, խուսափեք ձանձրալի գործերից: Այս ժամանակահատվածում կենսական ներուժը զգալի կնվազի: Հնարավոր է գլուխ բարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, հատկապես խոցելի է մարսողական համակարգը: 

Առյուծ: Նպատակահարմար օր է անցյալում սկսած կարևոր և մեծամասշտաբ գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքը հնարավոր է չարդարացնի ձեր սպասելիքները, սակայն իրադարձությունների զարգացումը կապացուցի, որ ամեն բան կարգին է: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ, նախասիրություններ: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգհարազատ է: Հրաշալի օր է նոր բաներ սովորելու համար: Ս

իրահարված Առյուծների համար օրը հանգիստ կանցնի, իսկ նշանի միայնակ ներկայացուցիչները բարդ խնդիրների առջև կկանգնեն: Չեն կողմնորոշվի մարդկանց հետ շփումներում: Կկասկածեն, թե նրանցից ով է արժանի ուշադրության, իսկ ով ՝ ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել