Սա արդեն երկրորդ լրջագույն գործընթացն է հունվարի անցած 23 օրերի ընթացքում, երբ անհրաժեշտ է ՀՀ ԱԳՆ-ի ակտիվ, դեպի դուրս ուղղված և հրապարակային գործունեությունն ու քայլերը, իսկ չկան ոչ այդ քայլերը, ոչ ԱԳՆ-ն իր ամբողջության մեջ վերցված:

ԻՆՉՈ՞Ւ ՀՀ ԱԳՆ-ն չկա Գյումրիի ոճրագործության հետ կապված ոչ մի հարցում, ինչո՞ւ ԱԳՆ-ն հայտարարություններ չի անում և չի հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը ռազմաճակատում ծավալվող պատերազմի վրա, չէ, ոչ թե ծավալվող, այլ սողեսող մոտեցող պատերազմի՝ իր օր օրի կրկնվող բախումների ու զոհերի մասին տեղեկատվությամբ:

Պարոն Տ. Բալայան, պարոն Է. Նալբանդյան, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ ձեր հաշվետվողականությունը տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Կարծում եմ՝ նման պահանջներ պետք է ներկայացնեն նաև ԱԺ պատգամավորները:

Ես պահանջում եմ, որ դուք ներկայացնեք և հրապարակեք, թե նշված գործընթացների հետ կապված՝ քանի կոնկրետ հայտարարություններ եք արել, ում հետ եք հանդիպել և այլն: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ չհիշեցնել այն մասին, որ դիվանագետի աշխատանքի 95%-ը ետնաբեմային է: Ավելի լեգիտիմ արդարացում սեփական անգործության և աննախաձեռնողականության մարդկությունը դեռ չի հնարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել