Հակառակորդն արդեն այնքան է լկտիացել, որ բացահայտ հարձակում է գործում Տավուշի վրա: Տավուշի մարզը ՀՀ անբաժանելի մաս է և բոլոր միջազգային պայմանագրերով՝ դա արդեն բացահայտ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի սահմանները ճանաչված են ՄԱԿ-ի կողմից: Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություն (ОДКБ), և այս կառույցը պարտավոր է գնահատական տալ կատարվածին կամ արձագանքել, ինչպես նախատեսված է պայմանագրով: 
Ցավակցում եմ այս առավոտ զոհված մեր հերոս զինվորների ընտանիքներին և հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել