«Ինչպես հայտնի է, մշտապես իրեն անաչառ դատավորի և «խաղաղարարի» տեղ դնող ԵԱՀԿ-ն այդպես էլ չի բարեհաճել ոչ միայն քայլեր ձեռնարկել, այլ նույնիսկ հայտարարությամբ հանդես գալ, չնայած վերջին օրերին ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի խախտումները կրում են առավել զանգվածային, կոպիտ և հանդուգն բնույթ:

Ելնելով դրանից՝ մի խումբ ազատամարտիկներ և երիտասարդական հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները որոշել են, որ Հայոց բանակի տոնին հունվարի 28-ին, Եռաբլուր այցելելուց հետո բողոքի ցույց են անցկացնելու ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի մոտ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել